Իսպանիայի հավաքականը թարմացրել է սեփական ռեկորդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի 2016 թվականի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրում Իսպանիայի հավաքականը 3:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել Թուրքիայի ընտրանու նկատմամբ:

Այդպիսով ստացվում է, որ  Իսպանիայի հավաքականը գոլ բաց չի թողել Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարերի անընդմեջ 7-րդ խաղում` թարմացնելով սեփական ռեկորդը:

Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում Վիսենտե Դել Բոսկեի սաները վերջին անգամ գոլ են բաց թողել 2012 թվականի հունիսի 10-ին` խմբային փուլի 1-ին տուրի Իտալիայի հավքականի դեմ խաղում, որն ավարտվել է 1:1 հաշվով:




Լրահոս