«Դեռ աշխատանքի չեմ գնում». Սուրիկ Խաչատրյանը վերադարձել է Ֆրանսիայից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը վարչապետի որոշմամբ հունիսի 6-ին արձակուրդ էր մեկնել: Նույն որոշմամբ նախատեսվում էր, որ մարզպետն արձակուրդում է լինելու մինչև հունիսի 20-ը, սակայն այն նախատեսվածից ավելի երկար տևեց: Ավելի ուշ կառավարությունից տեղեկացանք, որ մինչ արձակուրդ մեկնելը մարզպետը «Աստղիկ» բժշկական կենտրոնում վերականգնողական բուժման է ենթարկվել, ապա բուժումը շարունակել արտերկրում:

ArmLur.am-ի տեղեկություններով` Սուրիկ Խաչատրյանը Ֆրանսիայում վիրահատության է ենթարկվել, նա թոքերի հետկապված խնդիր ունի: Նշենք, որ նա արդեն վերադարձել է Հայաստան: Մեզ հետ զրույցում մարզպետը հաստատեց այս տեղեկությունը` հավելելով, որ կազդուրման փուլում է. «Երկար չեմ կարող խոսել: Կազդուրվում եմ: Դեռ աշխատանքի չեմ գնում»,- նշեց մեր զրուցակիցը:




Լրահոս