Երվանդ Զախարյանի «պտուղները». ՄԻԵԴ-ի հերթական վճիռը Հայաստանի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունն իր վաղվա նիստում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Դոմազյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2016 թվականի փետրվարի 25-ի վճռի համաձայն` կվճարի 3 հազար 600 եվրո: Նշենք, որ Դոմազյանն ընդդեմ Հայաստանի գործը Եվրադատարանում է 2007 թվականից: Դոմազյանը 2005 թ. սեպտեմբերին Երեւանում ստացել է իրեն պատկանող, բայց ապօրինի կառուցված ավտոտնակի սեփականության վկայական:

2006 թ. հունիսին Երեւանի քաղաքապետի մեկ այլ որոշմամբ սեփականության վկայականը չեղյալ է համարվել: Դոմազյանը դատական ատյաններում իր իրավունքները պաշտպանել չկարողանալուց հետո դիմել է եվրադատարան եւ այնտեղ հաղթել: Հիշեցնենք, որ այս պատմության հիմքում ընկած պատմության պատասխանատուն Երեւանի նախկին քաղաքապետ Երվան Զախարյանն է (նա Երեւանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 2003-ից մինչեւ 2009 թ.թ.):




Լրահոս