Լավրովն ու Քերին ԼՂ հարցի շուրջ քննարկում են անցկացնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին բանակցություններ են սկսել Մոսկվայում, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

Ռուսական դիվանագիտության ղեկավարը նշել է, որ բանակցությունների կենտրոնում Սիրիայի, Ուկրաինայի իրավիճակն են, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում և Մերձավոր Արևելքում հակամարտությունների կարգավորումը:

«Դուք վերջերս եղել եք Իսրայելում, և այդ իսկ պատճառով արդյունավետ բանակցությունների ակնկալիք ունենք այդ թվում նաև մեր երկկողմ գործերով, որոնց մենք երեկ անդրադարձանք նախագահ Պուտինի հետ հանդիպման ժամանակ»,-ասել է Լավրովը՝ դիմելով ամերիկացի իր գործընկերոջը:

Նշվում է, որ բանակցությունները սկսվել են մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Նիսի ահաբեկչության զոհերի:




Լրահոս