Գանձասարի եվ Արարատի 9 ֆուտբոլիստներ որակազրկվեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի Բարձրագույն խմբի 11-րդ տուրի “Գանձասար”-“Արարատ” (0:1) հանդիպումից հետո միմյանց էին բախվել երկու թիմերի խաղացողները: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն, այսօր, միջադեպի կապակցությամբ կայացրել է այսպիսի որոշումներ:
02/11/13թ. “Գանձասար”-“Արարատ” (ԲԽ13-14041) խաղին ծեծկռտուքին մասնակցելու համար ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 4-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն`
1.1 “Գանձասար” թիմի ֆուտբոլիստ Հրայր Մկոյանին (N 1483) որակազրկել 2 խաղով, “Գանձասար” ֆուտբոլային ակումբին տուգանել 100000 դրամ:
1.2 “Գանձասար” թիմի ֆուտբոլիստ Արթուր Ավագյանին (N 1982) որակազրկել 1 խաղով, “Գանձասար” ֆուտբոլային ակումբին տուգանել 50000 դրամ:
1.3 “Գանձասար” թիմի ֆուտբոլիստ Արմեն Տատինցյանին (N 764) որակազրկել 2 խաղով պայմանական:
1.4 “Արարատ” թիմի ֆուտբոլիստ Դարկո Բոնդիչին (N 23561) որակազրկել 2 խաղով, “Արարատ” ֆուտբոլային ակումբին տուգանել 100000 դրամ:
1.5 “Արարատ” թիմի ֆուտբոլիստ Ստեփան Ղազարյանին (N 879) որակազրկել 1 խաղով, “Արարատ” ֆուտբոլային ակումբին տուգանել 50000 դրամ:
1.6 “Արարատ” թիմի ֆուտբոլիստ Գևորգ Նռանյանին (N 797) որակազրկել 1 խաղով, “Արարատ” ֆուտբոլային ակումբին տուգանել 50000 դրամ:
1.7 “Արարատ” թիմի ֆուտբոլիստներ Գալուստ Պետրոսյանին (N 343), Հովհաննես Գրիգորյանին (N 676) և Վաչագան Կարապետյանին (N 354) որակազրկել 2 խաղով պայմանական: 




Լրահոս