ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բայց դուք գիտե՞ք` ով ինչքան ա խաղում ու շահում: Տասնհինգ հազար հոգուց հազիվ մի հոգին ա կրում»:

Վարդան Այվազյան «Նյուզ»

Պատգամավոր Արծվիկ Մինասյանի առաջարկությունը` խաղատներում շահած գումարները հարկելու մասին, խիստ տրամաբանական էր, նամանավանդ բազմաթիվ երկրներում այն կիրառվում է: Եվ, բնականաբար, Ա. Մինասյանը կարող է եւ չիմանալ, թե ով ինչքան է խաղում խաղատանը եւ ինչքան է շահում, քանի որ պարտադիր չէ, որ պատգամավորը նաեւ խաղատան հաճախորդ լինի, որպեսզի տեղյակ լինի մանրամասնություններից: Իսկ ա՛յ ՀՀԿ-ական Վ. Այվազյանի արձագանքն այդ առաջարկին առնվազն տարօրինակ էր. նա որտեղի՞ց գիտի, թե ով ինչքան է խաղում ու շահում կազինոյում: Եվ ոչ միայն գիտի, այլեւ կարծես պաշտպանում է խաղացողներին:




Լրահոս