Լավրով-Քերի բանակցությունները տևել են 12 ժամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժնևում ավարտվել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի՝ Սիրիայի հարցով բանակցությունները, որոնք տևել են 12 ժամ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես գիտեմ, որ շատերը «գրազ են եկել», թե որքան կտևեն մեր բանակցությունները, սակայն մոսկովյան ռեկորդը մնաց անսասան: Մեկ ժամ քիչ մենք ծախսեցինք այսօր, սակայն ինչպես ասաց Ջոն Քերին, մենք մի քանի կարևոր քայլեր արեցինք հարցին ընդառաջ»,-ասել է Լավրովը Քերիի հետ բանակցություններից հետո:

Ջոն Քերիի խոսքով՝ անհրաժեշտ է վերադառնալ Սիրիայի կոնֆլիկտի քաղաքական լուծման հարցով իրական բանակցություններին:

«Այդ կոնֆլիկտը չի կարող ռազմական լուծում ունենալ»,-նշել է ԱՄՆ պետքարտուղարը:




Լրահոս