Արսենալը երկու համալրում ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ առաջիկայում թիմը կհամալրվի երկու ֆուտբոլիստներով՝ գերմանացի կիսապաշտպան Շկոդրան Մուստաֆիով ու Լուկաս Պերեսով։

«Ձեռք բերեցինք երկու ֆուտբոլիստների՝ Մուստաֆիին «Վալենսիայից» ու Պերեսին «Դեպորտիվոյից»։ Նրանք թիմին կմիանան առաջիկայում։ Շատ ենք աշխատել, որպեսզի կարողանանք իրականացնել այդ տրանսֆերները։

Այլ տեղափոխություններ այս պահին չեն նախատեսվում»,- Վենգերի խոսքը մեջբերում է «Sky Sports»-ը։




Լրահոս