Արծվիկ Մինասյանի մասին արդեն անեկդոտներ են պատմում. ծույլ ու անտարբեր նախարար Ճշմարիտյանին փոխարինել է թույլ ու անտեղյակ Մինասյանը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմն արդեն անեկդոտներ է պատմում նորանշանակ դաշնակցական նախարարի մասին եւ համոզված պնդում է, որ Արծվիկ Մինասյանի նշանակումը սխալ էր։ Խնդիրն անգամ այն չէ, որ նախարարը ոչ մի օտար լեզվի չի տիրապետում եւ զբաղված է լոզունգներ հռչակելով ու պոպուլիստական ելույթներ ունենալով։ Գլխավոր խնդիրն այն է, որ նա չի կարողանում հարաբերություններ կառուցել ոչ վերադասի, ոչ ստորադասի հետ։ Ասում են՝ նրա վարորդը շեֆի աշխատասենյակում նրա հետ սուրճ է խմում եւ պարբերաբար թույլտվություն վերցնում աշխատանքից շուտ «թռնելու» համար։

Նրա քարտուղարուհին «շեֆի շեֆն է», իսկ վարչությունների պետերից մեկը նույնիսկ նրան վարչապետի մոտ է ցանկացել տանել, որ պարզեն՝ «ով է ճիշտ, ով՝ սխալ»։ Ենթակա կառույցների հետ էլ նա չի աշխատում․ դրանք ուղիղ կառավարության եւ վարչապետի հետ են հարաբերվում։ Մի խոսքով, աշխատակազմի կարծիքով, ծույլ ու անտարբեր նախարար Ճշմարիտյանին փոխարինել է թույլ ու անտեղյակ Մինասյանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս