«Մուշեղ Պետոյանն իմ ընկերներից է, նորմալ մարդ». ԲՀԿ-ն կպաշտպանի՞ նախկին անդամի թեկնածությունը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հատկապես Գյումրին և Վանաձորը մեր ուշադրության կենտրոնում են: Գյումրիում մենք ունենք բավական ուժեղ թեկնածու: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով սպասվող ՏԻՄ ընտրություններին, ԲՀԿ-ի գործունեությանը, այս մասին նշեց խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ նախկին ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանն Արթիկում առաջադրվել է իշխող ՀՀԿ-ի կողմից` Մելքումյանը նշեց. «Արթիկում մենք չենք առաջադրել, մենք Արթիկում ունենք կառույց: Մուշեղ Պետոյանն անձնապես իմ ընկերներից է, նորմալ մարդ, պատգամավոր է: Մենք որևէ մեկին չենք պաշտպանում, մենք պաշտպանում ենք մեր թեկնածուներին: Մենք էդպիսի որոշում չունենք»:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս