Չավուշօղլուն խոսել է ցեղասպանության բանաձևի վերաբերյալ Գերմանիայի կառավարության դիրքորոշման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է վերջին օրերին Գերմանիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վերաբերյալ արված հայտարարություններին, մասնավորապես` կառավարության խոսնակ Ստեֆան Զայբերտի հայտարարությանը, գրում է Ermenihaber-ը:

Սեպտեմբերի 2-ին Բեռլինում կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ Զայբերտը հայտարարել էր, որ Գերմանիայի կառավարությունը չի պատրաստվում հետ քայլ անել Բունդեսթագի` Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հարցում: Վերջինս հայտարարության մեջ ասել է նաև, որ Բունդեսթագի որոշումը իրավական հետևանքներ չի առաջացնում, ինչ մասին գրված է նաև խորհրդարանի պաշտոնական կայքում:

Ըստ թուրքական «Yenişafak» թերթի կայքի` Չավուշօղլուն մասնավորապես ասել է. «Պատմության և մարդկության տեսանկյունից այս շատ զգայուն խնդիրը չպետք է թողնել խորհրդարանների հայեցողությանն ու քաղաքական գործիչների խղճին: Իրականում դա իրավական խնդիր է, և Գերմանիայի կառավարությունն էլ սեպտեմբերի 2-ի հայտարարությամբ հանձնվեց այդ հարցում (նկատի ունի Զայբերտի հայտարարությանն առ այն, որ Բունդեսթագի` Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշումը իրավական հետևանքներ չի առաջացնում)»:




Լրահոս