ԿԳՆ նոր կադրային փոփոխություններով Լևոն Մկրտչյանը ապտակ է ուղղում ՀՀԿ-ին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանից հետո ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Նոնա Սահակյանը՝ Բակո Սահակյանի եղբոր դուստրը,  մեր տեղեկություններով, շուտով տեղը զիջելու է նախնական եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Աշոտ Արշակյանին, որ վերջինիս տեղը զբաղեցնի վարչության նախկին պետ, ՀՅԴ-ական Արտակ Աղբալյանը։

Բանն այն է, որ Աղբալյանին ժամանակին ազատել է Արմեն Աշոտյանը՝ ըստ իրազեկների, բավականին անարդարացիորեն։ Լեւոն Մկրտչյանը նրան նախ խորհրդական նշանակեց, այժմ էլ միանգամից 2 խնդիր է լուծում․ ՀՅԴ-ին՝ ռեւերանս, ՀՀԿ-ին՝ ապտակ ուղղելով։ Ի դեպ, ժամանակին Աղբալյանը քննադատել էր համակարգի կուսակցականացումը, ասելով․ «Մեզ ֆեյսբուքիստ նախարար պետք չէ: Չակերտավոր սիրելի իշխանության ներկայացուցիչներ, իշխանությունը ցմահ ու ժառանգական չէ»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս