Հարց քաղաքացիներից` նկարիչների միության անդամ դառնալու համար արդյոք պարտադիր է մասնագիտական կրթություն ունենալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ նկարիչների միության անդամ դառնալու համար արդյոք պարտադիր է մասնագիտական կրթություն ունենալ: Եվ ընդհանրապես, ի՞նչ չափանիշներ են հարկավոր՝ այդ կառույցի անդամ լինելու համար:

Արման Գալոյան (33 տարեկան, լրագրող)

ՊԱՏԱՍԽԱՆ. Մենք արդեն այս տարվա պլանն ունենք: Մինչեւ տարվա վերջ դիմողը պետք է ներկայանա նկարիչների միություն, տեսնի պլանը, թե ինչ հանրապետական ցուցահանդեսներ կան, որոնց ինքը կարող է մասնակցել: Քաղաքացին պետք է բերի աշխատանքներ, որից հետո հանձնաժողովը կա՛մ ընդունում է տվյալ աշխատանքը, կա՛մ ոչ: Եթե աշխատանքն ընդունում է, ապա դիմողը մասնակցում է երեք կամ չորս ցուցահանդեսի, որից հետո նոր միայն նա կարող է դիմել միություն՝ ընդունվելու համար: Իհարկե, մասնագիտական կրթություն պետք է, բայց եթե տաղանդավոր է լինում, թեեւ հազվադեպ են նման դեպքեր պատահում, ապա ոչ մասնագիտական կրթությամբ են ընդունվում: Եթե շատ շնորհալի եւ տաղանդավոր է լինում դիմողը, բացառություն կարող է լինել:

Հայաստանի Հանրապետության նկարիչների միություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ մեկ տարվա ընթացքում նկարիչների միությունում 45֊50 ցուցահանդես է կազմակերպվում, որոնց մասնակցում են միության գրեթե բոլոր անդամները:




Լրահոս