ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես շատ ընկերներ ունեմ, որոնք պատմել են, որ իրենց ավտոմեքենայի  հետեւի կամ առաջի, այսինքն` մի համարանիշը գողացել են, բայց երբ դիմել են ոստիկանություն, ոստիկանության բաժիններում  հրաժարվել են ընդունել հայտարարությունը: Մարդիկ ստիպված են եղել գնալ, հերթ կանգնել, եսիմինչերի միջով անցնել, որ նոր համար ստանան: Ի՞նչ պիտի անի ՀՀ քաղաքացին, որպեսզի նորից չանցնի բոլոր փուլերով եւ նոր պետհամարանիշ չհանի, որը բավականին թանկ արժե: Տիգրան Ալեքսանյան, 45 տարեկան, ինժիներ ՊԱՏԱՍԽԱՆ.  Իսկապես, համարանիշները գողանալու դեպքում ոստիկանության բաժինները, որպես կանոն, հրաժարվում են ընդունել դիմումներ: Ճանապարհային ոստիկանությունն իր հերթին նման դեպքում ձեւակերպում է որպես կորցրած համարանիշներ: Այսինքն`  քաղաքացին ստիպված է լինում պետտուրք վճարել 2400 դրամ: Իսկ այս ամենից խուսափելու ելքը մեկն է` դիմել դատարան:«Աքիլլես ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ ԷԴՈՒԱՐԴ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ«ԺՈՂՈՎՈՒՐԴ».Այս իրավիճակն իսկապես զվարճալի է: Եթե արհեստավարժ գողերն իմանան, որ ավտոմեքենայի համարանիշների գողության համար «դատ չի հասնում», հաստատ կշտապեն, թեկուզ հավեսի համար, «թռցնել» «գոլդ» պետհամարանիշները: Իսկ եթե ավելի լուրջ, ինչո՞ւ պիտի Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետտուրք վճարի, նոր համարանիշ հանի, եթե դեպքը տեղի է ունեցել իր կամքից անկախ հանգամանքներում. գողացել են: Հայտնի է, որ անգամ բարձրաստիճան պաշտոնյաները ապահովագրված չեն գողություններից: Չնայած մյուս կողմից էլ, այս տրամաբանությունը միանգամայն համաատասխանում է գործող ռեժիմի սկզբունքներին. նրանք ամեն ինչ անում են հասարակության հաշվին, որ տուժող կողմում լինի ՀՀ քաղաքացին:




Լրահոս