Հունվարի 17-ին ստորագրված Օսկանյան –Դալլաքյան- Սարգսյան հուշագրի շրջանակներում «ԵրրորդՀանրապետություն» կուսակցության կողմից համագործակցության դադարեցման մասին փետրվարի 13-ին կուսակցութան նախագահ Վիկտոր Դալլաքյանի հայտարարությունից հետո, «Երրորդ Հանրապետություն» կուսակցությունը չի դիմել որևէ դաշինքի կամ կուսակցության՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին միասնաբար մասնակցելու հարցով, իսկ ինքնուրույն մասնակցելն այս պարագայում անիրատեսական է:
Տեղեկացնենք նաև, որ ի տարբերություն լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի, «Երրորդ Հանրապետություն» կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանը չի պատրաստվում աղմկահարույց բացահայտումներ անել:
Հաջողություն ենք մաղթում առաջիկա ընտրությունների բոլոր մասնակիցներին: Այնպես որ, հանգիստ եղեք, մենք հանգիստ ենք, մենք լավ ենք, դուք լավ լինեք:
«Երրորդ Հանրապետություն» կուսակցության մամլո ծառայություն