Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ  փետրվարի  21-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհներին առանց տեղումների եղանակ է, ավտոճանապարհները բաց են:

Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս