Ցանկանում եմ տարեց տարի զարգացնել խաղս. Գրիզման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի` «Վալենսիայի» (3:0) հետ կայացած հանդիպումը:

«Ես գոհ եմ իմ ելույթից: Ցանկանում եմ տարեց տարի զարգացնել խաղս: Ցանկանում էինք երեք միավոր վաստակել և լավ հանդիպում անցկացնել: Մեզ մոտ ստացվեց դա:

Ուրախ ենք, որ Տորեսը մեզ հետ էր: Հուսով եմ, որ շատ շուտով նա կապաքինվի և կվերադառնա: Նա պետք է իր թիմին: Մենք սպասում ենք նրան»,- ասել է նա:




Լրահոս