ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սաղիս շեֆը Սերժ Սարգսյանն է. Սեյրան Սարոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես երբ տեսնում են ժողովրդին, հասկանում եմ, որ բոլոր խոսակցությունները, թե ՀՀԿ-ին չեն սիրում, սուտ են: ArmLur.am-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ՀՀ ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը, ով մասնակցում է Արմավիրում ընթացող քարոզարշավին:

ArmLur.am-ի հարցին` վարչապետ Կարեն Կարապետյանի շնորհի՞վ է, որ մարդաշատ է, Սարոյանը կարևորեց Կարապետյանի դերը` հավելելով, որ շատ լավ է, որ ժողովուրդը հավատում է նրան:

Հետաքրքրվեցինք` վարչապետի գործո՞նն է պատճառը, որ Սերժ Սարգսյանը չի մասնակցում քարոզարշավներին, Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Սաղիս շեֆը Սերժ Սարգսյանն է, առանց նրա ի՞նչ պիտի անենք: Գլխավոր հրամանատարն է, մենք ընդամենը զինվորներ ենք»:

Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս