Ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ Սարգսյան- Պուտին հանդիպումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնել ենք՝ Սերժ Սարգսյանը մարտի 14-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնելու է Ռուսաստանի Դաշնություն: Նշվում է, որ ՌԴ նախագահի հետ հանդիպման ընթացքում կքննարկվի նաև Արցախի խնդրի կարգավորման գործընթացը:

Առհասարակ ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ այս հանդիպումից, ArmLur.am-ը փորձեց պարզել քաղաքագետ Մանվել Սարգսյանից:

«Բոլոր հանդիպումները նշանակություն ունեն, մենք տեսնում ենք, որ տարածաշրջանի շահագրգռված երկրներն անընդհատ հանդիպումների մեջ են, Ադրբեջանն էլ փորձում է աջակցություն ստանալ տարբեր երկրներից, Ռուսաստանը ինքն է բոլորի հետ հանդիպում, նոր հարաբերություն ստեղծում և բնականաբար բոլոր այդ հանդիպումների հարցերից մեկն էլ Ղարաբաղյան հարցն է»,- ի պատասխան մեր հարցադրման ասաց քաղաքագետը:

Ըստ նրա՝ փոփոխությունների Ժամանակ է հիմա, անընդհատ փոփոխվում են ժամանակները, նոր հարաբերություններ են ստեղծվում և դա անմիջապես ազդում է կոնֆլիկտային պրոբլեմի վրա. «Դրա համար պետք է հետևենք հայտարարություններին: Շատ մեծ նշանակություն ունեն տարբեր երկրների դիրքորոշումները»:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից մի շարք միջազգային կազմակերպությունների նկատմամբ քրեական գործի հարուցմանը` Մանվել Սարգսյանն ասաց. «Ադրբեջանի կոնցեպտը թե դիվանագիտական, թե քաղաքական եղել է, որ այն ինչը կորցրել է մի կերպ գտնի, պայքար է իրավունքների համար: Ամենաչնչին հարցում էլ նրանք ամեն կերպ փորձում են ցույց տալ, որ ինչ-որ իրավունքներ ունեն և որևէ նոր բան չկա, դերերն են փոխվում, այն ինչը քոնը չի դրա իրավունքն անընդհատ հաստատել, ցուցադրել, բոլորին մեղադրել, այս քաղաքականությունն է շարունակ»:

Արփինե Թովմասյան




Լրահոս