Ի՞նչ շանս, եթե ազատ կամարտահայտվելու պայմաններ չկան. քաղաքագետը՝ քարոզարշավի ընթացքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դժվար է այս երկրում շանսի մասին խոսել: Ի՞նչ շանս, եթե ազատ կամարտահայտվելու պայմաններ չկան, ինչի մասին բոլոր մասնակիցներն են խոսում, խոսում են, որ մարդկանց կաշառում են, թաղային ինչ-որ հեղինակներ ճնշում են ազատությունը, այստեղ արդեն ինչի մասին կարելի է խոսել: Հիմա ինչպե՞ս ձայն կարող է ստանալ, ինչպես այդ ձայները հաշվեն չփորձված օրենսգրքով: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում, խոսելով ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի և քաղաքական ուժերի շանսերի մասին, ասաց քաղաքագետ Մանվել Սարգսյանը:

Անդրադառնալով տարբեր կազմակերպությունների հարցումներին` քաղաքագետը նկատեց. «Արդեն իսկ գոյություն ունեն տարբեր հարցումներ, որոնց ոչ ոք չի հավատում: Այդ հարցումներով տեղեր են բաժանում, տեղեր են ասում, ինչ վերաբերում է կոնկրետ մասնակիցներին, ինչ պիտի լինի վերջում, ով է որոշելու, ովքեր են անցնելու նույնպես անհասկանալի է:




Լրահոս