ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Աշխարհի ամենահզոր մարդը». CNN-ը Պուտինի մասին ֆիլմ է ցուցադրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան CNN հեռուստաալիքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին ֆիլմ է ցուցադրել: Ֆիլմը կրում է «Աշխարհի ամենահզոր մարդը» անվանումը: Հեղինակը լրագրող Ֆարիդ Զաքարիան է:

Ֆիլմում, որը տևում է մոտ մեկ ժամ, հեղինակները պատմում են «ժողովրդի ըմբոստության առաջ Պուտինի վախի» մասին և այն մասին, թե ինչպես է «Պուտինը Ռուսաստանում վերահսկում ամեն ինչ»:

Ընդ որում, նշվում է այն փաստը, որ ժողովուրդը նրա հանդեպ դրական վերաբերմունք ունի:

Բացի այդ, ֆիլմում նշվում է, որ Պուտինը ԽՍՀՄ փլուզումը մեծ ողբերգություն է համարում: Ինքը՝ Պուտինը, 2015թ. հայտարարել էր, որ ԽՍՀՄ փլուզումը ողբերգություն էր այն պատճառով, որ 25 միլիոն ռուսներ հայտնվեցին Ռուսաստանի սահմաններից դուրս:

Ֆիլմում հերթական անգամ հիշատակվում է ԱՄՆ նախագահական ընտրություններում Ռուսաստանի «միջամտության» թեման:




Լրահոս