«Լավ չպահեցին». Պուտինը պատմել է Մեդվեդևի հիվանդության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը վարակվել է գրիպով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մեզ մոտ չնայած համաճարակային իրավիճակը նվազում է, այնուամենայնիվ, իրավիճակը դեռևս լուրջ է մնում: Դմիտրի Անատոլևիչին լավ չպահեցին»,-ասել է Պուտինը կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ:

Նշենք, որ մարտի 14-ին Մեդվեդևը պետք է մի շարք հանդիպումներ անցկացներ, այդ թվում նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:




Լրահոս