ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դիմում ենք Հայաստանի իշխանություններին, որ ճիշտը բանակցային սեղանին դրված փաստաթղթին «այո» պատասխանելն է. Արամ Մանուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընտրություններից առաջ և դրանից հետո ամենաշատ ցանկություններն ու կենացներն են հնչում և նաև ստերը, որոնք իրականությունից հեռու են և ցանկությունների ոլորտում են: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց Կոնգրես-ՀԺԿ դաշինքի պատգամավորության թեկնածու Արամ Մանուկյանը:

«Հայաստանին և Ադրբեջանին երկար բանակցությունների արդյունքում առաջարկել են փաստաթուղթ` փոխզիջումային տարբերակ, որը տհաճ է շատերիս համար, բայց դա ռեալություն է, որին իր համաձայնությունը տվել է և′ Ադրբեջանի, և′ Հայաստանի իշխանությունը: Մենք պետք է պատասխանենք մեկ հարցի` մենք համաձա՞յն ենք առաջարկած ծրագրին: Բոլոր ուժերը պետք է հստակ ասեն` այն, ինչ դրված է բանակցային սեղանին, համաձա՞յն են առաջարկին, թե ոչ: Մենք դիմում ենք Հայաստանի իշխանություններին, որ ճիշտն այո պատասխանելն է», – հավելեց նա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս