ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի հանդիպումն ԱՊՀ գործադիր կոմիտեի գործադիր քարտուղարի առաջին տեղակալի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 15-ին ՀՀ ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանն ընդունեց ԱՊՀ գործադիր կոմիտեի գործադիր քարտուղարի առաջին տեղակալ Վիկտոր Գումինսկուն և գործադիր կոմիտեի բաժնի վարիչ Եվգենի Սլոբոդային, ովքեր Հայաստան են ժամանել ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների դիտարկման համար ԱՊՀ դիտորդական առաքելության բացման նպատակով:

Հանդիպման ընթացքում Վիկտոր Գումինսկին տեղեկացրեց այն քայլերի մասին, որոնք ձեռնարկվել են ԱՊՀ կողմից դիտորդական առաքելության աշխատանքների կազմակերպման համար։

ԱԳ փոխնախարարը ողջունեց ԱՊՀ դիտորդական առաքելության մասնակցությունը, ներկայացրեց ՀՀ քաղաքական համարգում տեղի ունենալիք փոփոխությունները, անդրադարձավ իրավական դաշտի վերափոխումներին:




Լրահոս