«Հաց բերող» Արթուր Սարգսյանն այսօր մահացավ «Արմենիա» բժշկական կենտրոնում: Լուրը ցնցել է ողջ հանրությանը. քննադատություններ են հնչում իրավապահների, դատական համակարգի, ՀՀ իշխանության հասցեին:
Հաց բերողի մահվան բոթը լսելուց հետո որոշ քաղաքական ուժեր, այդ թվում «Ելք» դաշինքը հայտարարեց քարոզարշավը դադարեցնելու մասին. «ԵԼՔ դաշինքի թիվ 2 ընտրատարածքի ընտրարշավը այս պահին դադարեցված է։ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ դաշինքի անդամները գտնվում են Արմենիա ԲԿ-ում՝ ճշտելու մանրամասները»,- ասվում է դաշինքի հայտարարության մեջ:
Իշխող «Հայաստանի հանրապետական» կուսակցությունը, սակայն, նույն էնտուզիազմով, ինչ մյուս բոլոր ուժերին, դուրս եկավ քարոզարշավի: ՀՀԿ-ն` վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, գտնվում է Արաբկիր վարչական շրջանում:
Որևէ խոսք «Հաց բերողի» մահվան մասին Կարեն Կարապետյանը չհնչեցրեց, մակերեսային անդրադարձ նույնիսկ դժբախտ դեպքին չկատարվեց:
Եվ վերջում միայն լրագրողների հարցին ի պատասխան` վարչապետը բարեհաճել է անկեղծանալ, թե շատ է ցավում, իսկ արդարադատության համակարգում թերացումներ շատ կան:
Իսկ ո՞ւմ խղճին է հաց հասցնողի մահը····