Արտակ Սարգսյանի տարեկան աշխատավարձը կազմում է մոտ 6 մլն 360 հազար դրամ. որքան ունեցվածք ունի գործարար թեկնածուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել Հայաստանի իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի ռեյտինգային ընտրակարգով եւ համամասնական ցուցակով առաջադրված թեկնածուների հայտարարագրերը:

ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը, հայտարարագրել է, որ Երեւանում ունի երկու բնակարան եւ մեկ ոչ բնակելի տարածք: Բացի այս՝ նա ունի երկու «Toyota Land Cruiser Prado 2.7» եւ «Mercedes-Benz S550» մակնիշի ավտոմեքենաներ: Թեկնածուի դրամական միջոցները կազմում են 995 մլն 854 հազար դրամ եւ 119 հազար 300 դոլար:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Սարգսյանը «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ում, «ՍԱՍ Հոլդինգ», «Միրնա» եւ «Րիտոս» ՓԲԸ-ներից յուրաքանչյուրում ունի 50 տոկոս բաժնետոմս: Սա դեռ ամենը չէ. Սարգսյանը որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը, որը տարեկան կազմում է մոտ 6 մլն 360 հազար դրամ, վարձակալության դիմաց ստացած 1 մլն 80 հազար դրամը (իր սեփական տարածքը վարձակալել է իրեն պատկանող «ՍԱՍ գրուպ» ընկերությունը), «Ամերիկյան Էքսպրես Եվրոպա»-ից ստացած 13 հազար 515 դոլարի չափով փոխառությունը, վարկը: Բացի այս՝ նա փոխառություն ստացել է նաեւ «Արդշինբանկ»-ից՝ ավելի քան 14 հազար եվրոյի չափ: Իսկ գույքի վաճառքից 6 մլն դրամ է ստացել:




Լրահոս