Ինչո՞ւ է ձերբակալվել Սամվել Բաբայանը. տեղեկություններ իրավապահ խողովակներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Սամվել Բաբայանի ձերբակալության մասին: Իրավապահ համակարգի մեր աղբյուրները հայտնում են, որ Սամվել Բաբայանի ձերբակալությունը կապ ունի ինչ որ մութ պատմության հետ, որը ծրագրվել է դրսում եւ պետք է իրականություն դառնար Սամվել Բաբայանի միջոցով:

Ըստ ինֆորմացիոն արտահոսքի՝ Սամվել Բաբայանին դրսից ինչ-որ ուժեր առաջարկել են ապրիլի 2-ից հետո իրադարձությունները տանել սրման եւ անկարգություններ հրահրել: Եւ հենց դա է եղել Սամվել Բաբայանի ձերբակալության բուն պատճառը: Ձերբակալելով Բաբայանին՝ իրավապահները ցանկանում են ճշգրտումներ կատարել, թե ինչ կապ ունի նա դրսից հրահրվող գործընթացների հետ:

Բայց թե ինչքանով է իրականություն ներկայացվածը, հայտնի կդառնա ժամանակի ընթացքում, որովհետեւ մինչ այս պահը չի հաջողվել իմանալ Սամվել Բաբայանի եւ նրա կողմնակիցների տեսակետը՝ իրականության վերաբերյալ:

Ըստ տեղեկությունների՝ Բաբայանին փորձում են կապել նաեւ ՀՀ քաղաքացիների կողմից Վրաստանի Հանրապետությունից մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու պատմության հետ։ Իհարկե հասկանալի է, որ դժվար Սամվել Բաբայանը փորձեր «Իգլա» բերեր Հայաստան՝ մտածելով, որ չի նկատվի: Հասկանալի է, որ Սամվել Բաբայանի ձերբակալությունը քաղաքական հրահանգ է:

Վահագն Հակոբյան




Լրահոս