Ով է Հայաստանում 15 մլրդ ներդրում անել խոստացած շեյխը. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանը նախօրեին քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ իր ընկերները տեսնելով իր հաջողությունները, զանգահարում են իրեն և ասում, որ պատրաստ են 15 մլրդ դոլարի ներդրում կատարել Հայաստանում: Մեզ հասած տեղեկություններով՝ այդ պոտենցիալ ներդրողներից մեկը Շեյխ Ահմեդ Ալ-Ֆահադ Ալ-Ահմեդ Ալ-Սաբահն է: Նա Քուվեյթի քաղաքական գործիչ է, Ասիայի Օլիմպիական խորհրդի և Ասիայի Ձեռքի գնդակի ֆեդերացիայի ներկայիս նախագահ:

Ալ-Սաբահը եղել է Քուվեյթի տեղեկատվության նախարար, ապա նավթի նախարար, 1990-ից 2001 թվականներին նա եղել է Քուվեյթի օլիմպիական կոմիտեի նախագահ, 1992-ին ընտրվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ: Նա նաև Ասիայի օլիմպիական կոմիտեի նախագահն է: Աշխատել է նաև որպես ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար: Ալ-Սաբահը 46 միլիարդ կարողության է տիրապետում և հանավաբար որոշել է դրա չնչին մասը ներդնել Հայաստանում՝ հանուն ընկերոջ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս