ԱԺ ընտրություններին մասնակցել է 1 574 947 անձ կամ ընտրողների 60,86%-ը. ԿԸՀ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2 587 706 ընտրության իրավունք ունեցողներից այսօր ընտրությանը մասնակցել է 1 574 947 անձ կամ 60,86 տոկոսը: Այս մասին հայտնեց Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ ներկայացնելով մինչև 20.00-ն քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ տեղեկություններ։

Այսպիսով՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը թիվ 1 ընտրատարածքում կազմել է 200,217, որոնցից ընտրությանը մասնակցել է 60,69 տոկոսը:

Թիվ 2-ում 212,523 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից մասնակցել է ընդհանուր առմամբ 59 տոկոսը։

Թիվ 3 – 224,322 անձանցից մասնակցել է 58,34 տոկոսը:

Թիվ 4 – 208,742 անձանցից 55,37 տոկոսը:

Թիվ 5 – 221,505 անձանցից մասնակցել 68,45 տոկոսը:

Թիվ 6 – 232,010 անձանցից մասնակցել է 55,53 տոկոսը

Թիվ 7 – 116,814 անձանցից մասնակցել է 66,55 տոկոսը

Թիվ 8 – 191,671 անձանցից մասնակցել է 67 տոկոսը

Թիվ 9 – 238,293 անձանցից մասնակցել է 57,96 տոկոսը

Թիվ 10 – 238,421 անձանցից մասնակցել է 59,04 տոկոսը

Թիվ 11- 230,701 անձանցից մասնակցել է 57,76 տոկոսը

Թիվ 12 – 162,451 անձանցից մասնակցել է 66,91 տոկոսը

Թիվ 13 – 110,036 անձանցից մասնակցել է 66,39 տոկոսը




Լրահոս