ԱՄՆ-ն և Հարավային Կորեան սպառնացել են պատժիչ միջոցներ կիրառել Հյուսիսային Կորեայի սադրանքների դեպքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ն և Հարավային Կորեան մտադիր են պատժել Հյուսիսային Կորեային հետագա «սադրիչ գործողությունների» դեպքում: Այս մասին Սեուլում ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հետ բանակցություններից հետո հայտարարել է Հարավային Կորեայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Հվան Գյո Անը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Կորեայի Հանրապետությունն ու ԱՄՆ-ն հզոր պատժիչ միջոցներ կկիրառեն ԿԺԴՀ-ի հետագա սադրանքների դեպքում»,-Հվանի խոսքն է մեջբերում  հարավկորեական Yonhap գործակալությունը:

Նրա խոսքով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել Փենսի հետ THAAD բալիստիկ հրթիռների տեղակայման և գործարկման մասին:

«Կորեաամերիկյան դաշինքը աջակցություն է Կորեական թերակղզում և Հյուսիս-Արևելյան Ասիայում խաղաղության և բարգավաճման համար»,-հայտարարել է Հվան Գյո ԱՆը:

Իր հերթին, Մայք Փենսը անհանգստություն է հայտնել THAAD-ի հարցով Պեկինի դիրքորոշմամբ: Ավելի վաղ հարավկորեական ԶԼՄ-ները հայտնել էին, որ ի նշան բողոքի՝ չինացիները բոյկոտել են հարավկորեական ապրանքներն ու հրաժարվել այդ երկիր տուրերից:




Լրահոս