Նախորդ անգամներ մարսվել է, այս անգամ որոշել են նույնիսկ տեղյակ չպահել. Վիգեն Հակոբյանը` ինքնաբացարկ հայտնած պատգամավորների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որոշ կուսակցությունների ֆեոդալական համակարգի դրսևորումներից է: Սա նոր երևույթ չէ, ամեն ընտրություններից հետո որոշ կուսակցություններում միշտ նման խոսակցություններ լինում են, որ ինչ-որ մեկին ստիպել են որպեսզի հրաժարական տա. դեռևս ընտրություններից առաջ պարտադրում էին երկու դիմում ստորագրել, մեկը որ համաձայն են, մյուսը որ ինքնաբացարկ են անում: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում, խոսելով ինքնաբացարկ հայտնած պատգամավորների մասին, ասաց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը:

Նրա խոսքով` քանի որ նախորդ անգամները շատ հեշտ մարսվել են, այս անգամ որոշել են նույնիսկ շատերին տեղյակ չպահել դրա մասին, այսինքն փաստի առաջ կանգնեցնեն, ինչը ստացվեց:

«Սկզբում մեկ երկու հոգի ըմբոստացան, իսկ հետո մենք տեսանք, որ այդ օրինակը շատերի համար դարձավ խայծ, լավ օրինակ, և 12 հոգու վերածվեցին: Ըմբոստություն բարձրացավ նաև այն պատճառով, որ այդ 12-ի մեջ կային մարդիկ, որ քաղաքական հետագիծ ունեին, քաղաքականության մեջ սովորական, պատահական մարդիկ չէին, որոնց ինքնասիրությունը ինչ-որ չափով խաղացել է: Եթե մենք նայում ենք Արարատ Զուրաբյան, նույն Նապոլեոն Ազիզյանը նախկին պատգամավոր, քաղաքական ընդդիմադիր և այլն»,-ասաց քաղաքագետը:

Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ ` ամենից հետաքրքիրն այն է, որ գործ ունենք նաև քրեական ինչ-որ հանցագործության հետ. «Որոշ դեպքերում խոսքը գնում է նաև կեղծիքի մասին, մարդիկ ասում են, որ ոչ մի բան չեն ստորագրել, իհարկե մյուսներն էլ ասում են այլ բան են ստորագրել: Հիմա կարևորն այն է, թե որքանով հեռու կգնան այս գործի շուրջ գործընթացներում»:

Արփինե Թովմասյան




Լրահոս