Ահազանգ. ՀՀԿ ավագանու թեկնածուն նստած է հանձնաժողովի անդամների մոտ և ուղղորդում է ընտրողներին. «Երկիր Ծիրանի»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Այսօր` 14.05.2017թ. առավոտյան ժամը 9:35-ի դրությամբ 3/25, 8/51 և 4/53 ընտրատեղամասերի հեռարձակումն արդեն շուրջ 30 րոպե չի գործում:
Թիվ 4/32 ընտրատեղամասում Ավագանու թեկնածու Արտակ Մելիքյանն այդ պահին քվեարկում էր, նկատում է, որ քվեախցիկում երկու հոգի են, մոտենում և տեսնում է, որ հանձնաժողովի նախագահն է քաղաքացուն ուղղորդում:

Այս պահին` 10:35-ի դրությամբ ահազանգ ունենք 8/53 ընտրատեղամասից, որ հանրապետական ավագանու թեկնածուն նստած է հանձնաժողովի անդամների մոտ և ուղղորդում է ընտրողներին»:




Լրահոս