ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Տղա ըլնեիր՝ կտայի մռութդ կջարդեի, նոր կիմանայիր». հանձնաժողովի անդամը՝ լրագրողին. aravot.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

aravot.am-ը գրում է, «Ինչպես տեղեկացրել ենք, Մալաթիա-Սեբաստիա համայնքում 7/46 ընտրատեղամասում մեր տեսախցիկն արձանագրել է բաց քվեարկության բազմաթիվ դեպքեր: Ընտրողները քվեարկելուց հետո քվեաթերթիկը ցուցադրում էին քվեատուփի կողքին նստած հանձնաժողովականներին, մասնավորապես, «Հայկական վերածնունդ» կուսակցության հանձնաժողովի անդամ Արայիկ Գեւորգյանին: Մի ընտրող էլ, երբ բերեց քվեաթերթիկը բաց տվեց տվյալ հանձնաժողովականին, նա փոխանակ կարգն ասելու եւ ընտրողին նորից քվեախուց ուղարկելու, ինքը քվեաթերթիկը ընտրողի փոխարեն դրեց ծրարի մեջ եւ գցեց քվեատուփը:

Մենք հրավիրեցինք հանձնաժողովի նախագահի ուշադրությունը, նա ընտրողին սաստեց՝ առաջին անգա՞մ եք ընտրության, ինչի՞ եք բաց քվեարկում: Մեծահասակ մարդը վստահեցրեց, որ առաջին անգամ է իր կյանքում ընտրում: Հանձնաժողովի ՕԵԿ-ական անդամը արդարացնում էր՝ ասելով, թե «մարդը շշկռվել ա»: Միջամտեց «Ելքի» վստահված անձը: Սկսեց վիճաբանություն: Հանձնաժողովի նախագահը կարգի հրավիրեց. «Մի՛ վերցրու քո ձեռքով քվեաթերթիկը դիր մեջը, ասա՝ գնա էն կողմ դիր»: «Արա, լավ, մարդ ա, դե հիմա, այ քեզի բան արա՛»,- արձագանքում էր ՕԵԿ-ականը: Մեր հարցին՝ ինչո՞ւ են ձեզ հատկապես բերում ցույց տալիս՝ Արայիկ Գեւորգյանը բորբոքվեց, թե շա՞ռ ես անում, նա վեր կացավ տեղից, սկսեց ձեռքերը թափահարել, գոռգոռալ ու սպառնալ. «Տղա ըլնեիր՝ կտայի մռութդ կջարդեի, նոր կիմանայիր»: Նա շարունակեց գոռալ. «Տղա ըլնեիր, մի հատ բառ կասեի…»:

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս