Քաղաքացուն պատգարակով են տեղափոխել քվեախցիկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Երեւանի 10/16 ընտրատեղամասում (Երեւան, Էրեբունի, Նոր Արեշ) քաղաքացու ինքնազգողություն է կտրուկ վատացել: Բանն այն է, որ տարեց քաղաքացին հազիվ է կարողացել հասնել քվեարկության վայր, նրա շունչը կտրվել է: Ինչի արդյունքում շտապօգնություն են զանգահարել: Եւ քաղաքացուն պատգարակով մոտեցրել քվեախցիկին:

«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը ArmLur.am-ին փոխանցեց, որ շտապօգնության կանչ է գրանցվել 10/16 ընտրատեղամասից եւ այն եղել է խրոնիկ հիվանդի համար:
«Նա վաղուց բրոնխիալ աստմա ունի եւ այդ պահին ուղղակի սրացել է: Մեր հիվանդներից է, որը միշտ օգտվում է մեր ծառայություններից. երբ շունչը կտրվում է, ինքը վատանում է: Իսկ այդ րոպեին մարդու հազը սկսվել է, նա խեղդվել է, բայց ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել: Ամեն ինչ կարգին է հիմա»,- իրավիճակը ներկայացրեց Թագոււհի Ստեփանյանը:




Լրահոս