Զարուհի Փոստանջյանի դստերը բերմա՞ն են ենթարկել. լարված իրավիճակ Տարոն Մարգարյանի Ավանի նախընտրական շտաբում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին Երեւանի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի` Ավան թաղամասում գտնվող նախընտրական շտաբում լարված իրավիճակ է: «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ, քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը պահանջում է բացել դարակները, որտեղ իր պնդմամբ, գտնվում են ընտրակեղծարարության փաստեր:

ՀՀԿ շտաբի անդամը, սակայն, հրաժարվեց բացել դարակները` նշելով, որ  ոչ ոք իրավունք չունի իր դարակները ստուգել:

Զարուհի Փոստանջյանը հայտարարեց նաեւ, որ իր եւ դստեր վրա հարձակում են գործել ՀՀԿ-ի նախընտրական շտաբի անդամները, և իր դուստրն այս պահին Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքում է:




Լրահոս