Հնգյակից երկուսը թթվածնային կախվածություն ունեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 3-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում լույս աշխարհ եկած հնգյակից արդեն երեքը խորը անհասության պատճառով մահացել են: Մյուս երկու երեխաների առողջական վիճակի մասին ArmLur.am-ը զրուցեց  ՀՀ գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանյանի հետ:

«Նորածինները մինիմալ թթվածնային կախվածություն ունեն, բավականին լայն ծավալների կաթ են յուրացնում»,- ասաց նա:

ՀՀ գլխավոր նեոնատոլոգի գնահատմամբ՝ նորածինների վիճակը կայուն է, միջին ծանրության:

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին հնգյակից մահացել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժվող նորածին աղջիկը, իսկ մայիսի 7-ին Երևանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի վերակենդանացման բաժանմունքում մահացել է հնգյակից ևս մեկ նորածին՝ ամենափոքր քաշով աղջիկը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս