ՖՈՏՈ. Նոր մանրամասներ Դոն Պիպոյի դեմ նախապատրաստած մահափորձից. հետախուզվողը կալանավորվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր և Տավուշի մարզային վարչությունների ու Նոյեմբերյանի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, 2017 թ. մայիսի 30-ին Տավուշի մարզի Այրում քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել 1989 թ. ծնված, նախկինում դատապարտված Զ. Ղ.-ին, որը մայիսի 24-ին Վաղարշապատում վնասազերծված խմբի գործով ներգրավվել էր որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ 2017 թ. մայիսի 27-ից հայտարարվել էր հետախուզում ՀՀ քրեական օրենսգրքի 35-38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերի հատկանիշներով՝ առանձնապես ծանր հանցագործության նախապատրաստմանն օժանդակելու համար:

Նա կալանավորվել է:




Լրահոս