Հրապարակավ ասել եմ շատ բան. Գևորգ Պետրոսյանը՝ Նաիրա Զոհրաբյանի հետ հարաբերությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծառուկյան» դաշինքի ցուցակով թիվ 1 ընտրական տարածքից պատգամավոր ընտրված Գ7որգ Պետրոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ներդրում է ունեցել իր և Նաիրա Զոհրաբյանի հաշտեցման գործում:

«Մեր միջև անձնական որևէ թշնամություն, հակակրանք չի եղել և չկա: Մենք աշխատանքային գործընկերներ ենք: Հրապարակավ ասել եմ շատ բան, և հրապարակավ նաև նշել եմ, որ մեր հարաբերությունները հարթվել են»,- նշեց նա:

Այն դիտարկմանը, որ նույն ընտրական տարածքում մի շարք թեկնածուներ ինքնաբացարկ են հայտնել, որպեսզի ինքը դառնա պատգամավոր, Պետրոսյանը նշեց. «Մանդատից հրաժարվելը պատգամավորի սահմանադրական իրավունքն է, մարդն օգտվել է իր իրավունքից: Ոչ մի բան ոչ մեկի կամքին հակառակ չի եղել»:




Լրահոս