Վանաշենն ունեցավ նոր ջրագիծ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խնդրի նախապատմությունն այսպիսին է:
«Գառնի-Արարատի ՕԿՖ» մայրուղային ջրատարից ջուր էին ստանում առանձին-առանձին Արարատի մարզի Վանաշեն համայնքը` «Վանաշեն» օրվա կարգավորիչ ջրամբարից /ՕԿՋ/, եւ Արարատ գյուղնու մի շարք այլ համայնքներ` Սիսավանի մոտ գտնվող «Արարատ» օրվա կարգավորիչ ջրամբարից: Ընդ որում, «Վանաշեն»ՕԿՋ-ն վաղուց արդեն խիստ վթարային էր, օրական այստեղ կորչում էր 100-120 խոր. մետրջուր` այս գյուղի համար շատ մեծ քանակ: Ջրամբարը հնարավոր չէրլինումջրովլցնել: Տուժումու դժգոհում էր սպառողը: Ավելին, ՕԿՋ-ից գյուղինջուր մատակարարող մոտ 3կմ երկարությամբ 150մմ տրամագիծ ունեցող խողովակաշարն էլ էր վթարային, ինչը վայրկյանում եւսմոտ 10 լիտրջրիկորստի էր հանգեցնում: Մի խոսքով, դժվար էր գյուղը կայուն ջրով ապահովել:

Մինչդեռ լուծումը բառացիորեն հարեւանությամբ էր:
Ինչպեսցույց էին տվել Վեոլիա Ջրի մասնագետների հաշվարկները, «Արարատ»ՕԿՋ-ն, որ շատ ավելի մեծ տարողություն ուներ, կարող էր ջուր ամբարել նաեւ Վանաշենի համար: Միայն հարկավոր էր այս ջրամբարից դեպի Արարատ գյուղձգվողխոշոր խողովակաշարի վրա` Վանաշենին անմիջական հարեւանությամբ կառուցել նոր դիտահոր, համապատասխան բաշխիչ հանգույցով, տեղադրել 200մմ տրամագծով փական, ու այստեղից 110մմ տրամագծով թվով 2 ջրագծերով նշված խողովակաշարը միացնել Վանաշենի բաշխիչ ցանցին: Ինչը եւօրերս իրականացրեց ընկերության «Արեւելք» տարածաշրջանի տնօրինության «Արարատ» տեղամասը:
Արդյունքում, շահագործումից հանվեցին վթարված ջրամբարն ու ջրագիծը, վերացավ ջրիկորուստը, ջրամատակարարումը, նաեւ դրա շնորհիվ, կայունացավ` ի շահ սպառողի, դե իսկ ջրմուղագործերն էլ ազատվեցին Վանաշենին ամենօրյա ջուր հասցնելու հոգսերից:

Վեոլիա ՋուրՓԲԸ
Հանրային կապերի ծառայություն




Լրահոս