Մարտի 1-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 1-ին ժամը 12:00-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում հաշմանդամների «Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանը կխոսի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքից, կպարզաբանի թե որքանով է այն նպաստում հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի հեշտացմանը, կանդրադառնա նաև Բուհ-երում հաշմանդամություն ունեցող անձանց համար առկա անհարմարություններին, հաճախ հանդիպվող խնդիրներին։

***

Մարտի 1–ին՝  ժամը 12:00-ին,  «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Այվազյանը:
ԹԵՄԱ    Հայաստանի խորհրդարանը երկրի 4-րդ  նախագահին կընտրի մարտի 2-ին.  ՀՀ նախագահի նոր ընտրակարգի լեգիտիմությունը եւ դրա կարգավիճակը. ՀՀ քաղաքացու Սահմանադրական իրավունքը  ՀՀ  նախագահի նոր ընտրակարգում:
***
Մարտի 1-ին ժամը 18:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա Պրեմիերային նախորդող «Արթնացիր» ֆիլմի ստեղծագործական խմբի մամուլի ասուլիսը, որի կհաջորդի ֆիլմի փակ դիտումը կարմիր մեծ դահլիճում: Բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչները, ովքեր կգան լուսաբանելու` հնարավորություն կստանան դիտելու ֆիլմը:
Հարկավոր է ներկայանալ լրագրողական անցաթղթով:




Լրահոս