Արարատի`խնդիրներին չտիրապետող մարզպետին կրկին դատի են տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատի Մարզի խնդիրներին չտիրապետող մարզպետ Գարիկ Սարգսյանին կրկին դատի են տվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 1-ին դատարան է դիմել Նունե Ավանեսյանը եւ պահանջում է, որ դատարանը ստիպի մարզպետ Գարիկ Սարգսյանին «Մասիս բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում իրականացվող ներքին աուդիտի ընթացքում նախնական արդյունքներով հայտնաբերված խախտումների քննարկմանը իրեն մասնակից դարձնեն կամ աուդիտի արդյունքում կազմված փաստաթղթերի պատճենը տրամադրեն:

Ստացվում է, որ բժշկական կենտրոնում ստուգումներ են իրականացվել, սակայն քննարկմանը «Մասիս բժշկական կենտրոն» ՓԲ-ի աշխատակիցներին չեն ընդգրկել եւ դեռ ավելին` աուդիտի արյունքում կազմված ամփոփ փաստաթղթերի պատճենն էլ չեն տրամադրել, որ մարդիկ իմանան՝ ինչ է կատարվում իրենց կենտրոնում:




Լրահոս