«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կառավարման համակարգում «փշերի» վրա են ոչ միայն նրանք, ում օպտիմիզացիայի արդյունքում գործազրկություն է սպասվում, այլեւ նրանք, ովքեր 100 տոկոսով վստահ են, որ շարունակելու են աշխատել։
«Ընդհանուր առմամբ, բրոունյան շարժում հիշեցնող կառավարությունում ու նախարարություններում վերջին շրջանում միակ գործիքակազմը, որ անխափան աշխատում է, այսպես ասած` «ցիրկուլյար» համակարգն է. մեր էլեկտրոնային քարտերը ֆիքսում են` քանի րոպե ուշ եկանք, քանի րոպե շուտ գնացինք, որքան ուշացանք ընդմիջումից եւ այլն։
Վերածվել ենք ուրույն գետոների, պետք է ամեն վայրկյանի համար պատասխան տանք, որովհետեւ ամսվա վերջում այդ ուշացման րոպեները գումարվում են իրար, աշխատավարձից են հանում. մարդ իրեն էնքան փոքրացած է զգում, չգիտես` գնա՞ս, թե՞ մնաս համակարգում»,- ասաց բավականին բարձրաստիճան պաշտոնյան»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարու