Ով է կառավարության շենքի դիմաց հացադուլ անող մայորը. ՊՆ-ն նոր մանրամասներ է հայտնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախկին զինվորական Ցոլակ Խաչատրյանը վերջին մեկ ամսում երկրորդ անգամ է հացադուլ անում Կառավարության շենքի դիմաց: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նա զինվորական ծառայությունից ազատվել է 2014 թվականին եւ պահանջում է, որ Պաշտպանության նախարարությունն իրեն վճարի շաբաթ օրերին կատարած աշխատանքի համար եւ բացի այդ պահանջում է նաեւ չօգտագործած արձակուրդի համար չվճարված գումարների տրամադրում:

Ցոլակ Խաչատրյանը չօգտագործած արձակուրդի համար չստացած գումարը ստանալու համար դիմել էր դատարան, հաղթել առաջին ատյանում, ակայն ՊՆ-ն բողոքարկել էր դատական ակտը և այժմ վճարի համար ՊՆ-ն վիճարկում է Վարչական վերաքննիչ դատարանում:

Խնդրի վերաբերյալ ArmLur.am-իը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ Պաշտպանության նախարարություն, որին ի պատասխան հայտնեցին. «Մայոր Ցոլակ Էդուարդի Խաչատրյանը, ծնված 1977 թվականին, դատվածության պատճառով արձակվել է պահեստազոր: Մայորն իր ծառայության ընթացքում դրսևորել է վատ վարք և խախտումներ, ունեցել է 8 նկատողություն հրամանատարության կողմից և 5 անգամ դատապարտվել է»:

Մեզ ներկայացրեցին, որ նա օրինակ 2009 թվականի հուլիսի 14-ին դատապարտվել է պայմանականորեն` Քրեական օրենսգրքի 375 հոդվածի առաջին մասով (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) եւ ՀՀ Քր.օր-ի 70 հոդված կիրառմամբ, պատիժը չի կիրառվել` սահմանելով փորձաշրջան` 2 տարի ժամկետով: Նա 2009 թվականի սեպտեմբերի 22-ին համաներման կարգով «ՀՀ ԱԺ 19.06.2009 թվականի համաներում հայտարարելու մասին» որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի կիրառմամբ, ազատվել է պատժի կրումից:

2012 թվականի սեպտեմբերի 7-ին դատապարտվել է պայմանականորեն` Քրեական օրենսգրքի 375 հոդվածի առաջին մասով դատապարտվել է ազատազրկման 2 տարի ժամկետով, կիրառվել է ՀՀ Քր.օր-ի 70 հոդվածը. նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան` 2 տարի ժամկետով:

2014թ. հուլիսի 22-ին դատապարտվել է ազատազրկան ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 4-րդ մասով (Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնել): ՀՀ քր. օր.-ի 67-րդ հոդվածի 4-րդ մասով դատավճիռների համակցությամբ վերջնական պատիժը սահմանվել է ազատազրկուկմ 2 տարի 6 ամիս ժամկետով: 2014թ. վճռաբեկ բողոքը մերժվել է, դատական ակտը օրինական ուժի մեջ է մտել 2014թ. դեկտեմբերի 24-ին:

Լուսանկարը` Հետք-ի




Լրահոս