Նոր իշխանությունները չե՞ն վստահում Կենտրոնական ընտրական հանձնաժողովին․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նոր իշխանությունները կարծես չեն վստահում Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Այդպիսի տպավորություն ստեղծվեց հատկապես երեկ խորհրդարանում Ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի հերթական հանդիպման ժամանակ: Թեման մասնավորապես վերաբերում էր կուսակցությունների ֆինանսավորման վերահսկողությանն ու պատժամիջոցների հարցերին: Եվ հետաքրքիր է, որ նիստի ժամանակ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը կարծիք հայտնեց, որ նախընտրական շրջանում վերահսկողությունը պետք է իրականացնի ԿԸՀ-ն, սակայն պատգամավորները կարծում են, որ վերահսկողության գործառույթը պետք է տրամադրել չեզոք մարմնի, ըստ նրանց՝ դա կարող է իրականացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:

Եվ չնայած վերջնական որոշում այս պահին դեռ չկա, սակայն ամենայն հավանականությամբ վերահսկող մարմին կդառնա հենց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս