Հրդեհ Շիրակի մարզում. հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 16 փրկարար, 5 բնակիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 7-ին, ժամը 14:24-ին տեղեկություն է ստացել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Կրաշեն գյուղի մոտակա սարում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Յաթաղներ» կոչվող հատվածում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:46-ին, մարվել՝ 18:24-ին: Այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի 16 հրշեջ-փրկարար և Կրաշեն գյուղի 5 բնակիչ:




Լրահոս