Մահվան ելքով վրաերթ Երևանում. 29-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, այսօր` նոյեմբերի 9-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ, 29-ամյա Կարեն Հարությունյանը` իր վարած Nissan մակնիշի 35 NG 652 համարանիշի ավտոմեքենայով, Արշակունյաց պողոտա 70/2 հասցեի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող, միջին տարիքի տղամարդ հետիոտնի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Ճանապարհային ոստիկանություն և Երևանի 1-03 շտապօգնություն, որտեղից օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել է հիվանդանոց, սակայն վերջինս գիտակցության չգալով, մահացել է:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառայողները` դասակի հրամանատար Արշակ Սաիյանի և տեսուչ Արման Խալաթյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի ՃՈ պետ Վահան Էվինյանն ու պետի տեղակալ Արթուր Բեքթաշյանը:

Մանրամասները ` այստեղ 




Լրահոս