Արցախի շահերը Երևանի կողմից ներկայացվելու որոշումը Ռոբերտ Քոչարյանինն է եղել. պատգամավորը՝ Լավրովի խոսքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռազմական գործողությունների դադարեցման ժամանակ Լեռնային Ղարաբաղը բանակցությունների լիիրավ կողմ էր, սակայն ինչ-որ փուլում Հայաստանի նախկին նախագահներից մեկը որոշեց, որ Լեռնային Ղարաբաղի շահերը պետք է ներկայացնի Երեւանը»,- Երևան պաշտոնական այցով ժամանած ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի տեսակետն է:

Սերգեյ Լավրովի հայտարարության մասով ArmLur.am-ը զրուցել է ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Անուշ Բեղլոյանի հետ:

«Ինձ թվում է՝ Ղարաբաղյան հակամարտության հետ ծանոթ յուրաքանչյուր անձ կարող է վերհիշել, թե ինչպես է եղել ղարաբաղյան հակամարտության գործընթացում Հայաստանի կողմից որոշման ընդունումը: Այս պարագայում Լավրովն ուղղակի ֆիքսեց արտաքին հարաբերություններում ձևավորված Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների պատմական իրավիճակը և դրանով մատնանշեց, որ ունենք որդեգրած մի կարգավիճակ, որ դեռևս գործում են նախկին իշխանությունների կողմից պարտադրված պայմանները: Այս պահին Լավրովը կոչ է անում նորից փորձել այդ կարգավիճակը փոխելու համար հասնել բոլոր կողմերի համաձայնությանը: Եվ գաղտնիք չէ, որ Լեռնային Ղարաբաղի շահերը Երևանի կողմից ներկայացվելու որոշումը Ռոբերտ Քոչարյանինն է եղել»,- ասաց մեր զրուցակիցը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս