«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է նախաամանորյա զրույցների շարքը հայ հայտնիների հետ: Այս անգամ մեր զրուցակիցը Երեւանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Վահագն Գալստյանն է, որը հայտնի է նաեւ «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Ալա Բալա Նիցա», «Ուրիշի փոխարեն» ֆիլմերից, «Տնփեսա» եւ այլ հեռուստասերիալներից: Նա նշեց, որ Ամանորն անցկացնելու է ընտանիքի հետ, հարազատների շրջանում:
2020 թվականը դերասանի համար աշխատանքային առումով բուռն է լինելու. նա ընդգրկված կլինի թե՛ թատերական, թե՛ էկրանային նախագծերում: Թե կոնկրետ ինչ ծրագրերի մասին է խոսքը, Վահագնը դեռեւս փակագծերը չբացեց. միայն ընդգծեց, որ գալիք տարին գործնական առումով խոստումնալից կլինի, եւ երկրպագուների համար անակնկալների պակաս չի զգացվի: Մենք հետաքրքրվեցինք՝ արդյոք դերասանը նախընտրում է Նոր տարին նշել ավանդական հայկական ձեւով, թե ստանդարտներից դուրս մոտեցում ունի:
«Ամանորը հրաշալի տոն է, պարզապես իրար տուն գնալ-գալու ավանդույթը, որն ընդունված է մեզ մոտ՝ Հայաստանում, իմ սրտով չէ: Դա ինչ-որ առումով պարտադրված մի բան է: Ինքս նախընտրում եմ իսկապես ուրախանալ տոնական օրերին եւ դրանք անցկացնել մարդկանց հետ, որոնք նույնպես կարողանում են ուրախանալ: Կարծում եմ՝ տոները հենց լավ տրամադրություն հաղորդելու համար են, իսկ մնացածը երկրորդական է»,-շեշտեց Վահագնը:
Ամեն դեպքում, դերասանի համար սիրելի են ամանորյա ուտեստները, մասնավորապես՝ ընդեղենը:
Ի դեպ, Վահագնը տարբեր առիթներով, սկսած մանկապարտեզից մինչեւ հեռուստատեսությունում աշխատելու տարիներ, խաղացել է Ձմեռ պապ, իր երեխաների համար նույնպես հագել է Ձմեռ պապիկի շորեր եւ ուրախացրել նրանց: «Ձմեռ պապիկին խնդրում եմ, որ բոլորիս բերի խաղաղություն, սեր, երկրին՝ առաջընթաց, քաղաքական կայուն դաշտ, իսկ փոքրիկներին՝ ամենանվիրական երազանքների իրականացում»,-եզրափակեց Վահագնը:
Աննա Բաբաջանյան
«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է նախաամանորյա զրույցների շարքը հայ հայտնիների հետ: Այս անգամ մեր զրուցակիցը Երեւանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Վահագն Գալստյանն է, որը հայտնի է նաեւ «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Ալա Բալա Նիցա», «Ուրիշի փոխարեն» ֆիլմերից, «Տնփեսա» եւ այլ հեռուստասերիալներից: Նա նշեց, որ Ամանորն անցկացնելու է ընտանիքի հետ, հարազատների շրջանում:
2020 թվականը դերասանի համար աշխատանքային առումով բուռն է լինելու. նա ընդգրկված կլինի թե՛ թատերական, թե՛ էկրանային նախագծերում: Թե կոնկրետ ինչ ծրագրերի մասին է խոսքը, Վահագնը դեռեւս փակագծերը չբացեց. միայն ընդգծեց, որ գալիք տարին գործնական առումով խոստումնալից կլինի, եւ երկրպագուների համար անակնկալների պակաս չի զգացվի:
Մենք հետաքրքրվեցինք՝ արդյոք դերասանը նախընտրում է Նոր տարին նշել ավանդական հայկական ձեւով, թե ստանդարտներից դուրս մոտեցում ունի: