ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՊԲ զորամասերից մեկում մահացած սպան հոգեբանի մո՞տ է գնացել. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել էր բանակում 2020 թվականի ընթացքում արձանագրված աղմկահարույց դեպքերին: Եվ, ահա, հերթական աղմկահարույց դեպքը արձանագրվեց փետրվարի 14-ին, երբ ՊԲ զորամասերից մեկում գտան սպա Հայկ Ասրյանի դին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը երեկ՝ մինչեւ ՀՀ վարչապետի մոտ հանդիպման գնալը, նախարարությունում ժողով է հրավիրել եւ հայտարարել, որՊՆ-ումկոնկրետ անձ պետք է ազատվի պաշտոնից:

ՊՆ-ում հրավիրված ժողովի ժամանակ նախարարը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը զորամասերում, շարունակել ստուգումները՝ զորամասի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով, տեղակալների նկատմամբ զգոնությունը ուժեղացնել եւ ամեն ինչ անել զորամասում առկա իրավիճակին տիրապետելու համար:

Բանն այն է, որ 2020 թվականի հունվարից մինչեւ փետրվարի 15-ը ընկած ժամանակահատվածում բանակում արձանագրվել է 13մահվան եւ 8 վիրավորման դեպք, ընդ որում՝ զինվորները մահացել են ոչ թե մարտական գործողությունների հետեւանքով, այլ մի դեպքում ինքնասպան են եղել, մյուս դեպքում դժբախտ պատահարի հետեւանքով են մահացել կամ կրակել են իրար վրա:

Սպան՝ հոգեբանի մոտ

Փետրվարի 15-ին ՊԲ զորամասերից մեկում սպա Հայկ Ասրյանի մահվան դեպքը եւս բազմաթիվ հարցեր է առաջ քաշում: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՊՆ-ում ներքին քննարկման ժամանակ հայտնի է դարձել, որ սպա Հայկ Ասրյանը մինեւ դիրքեր բարձրանալը այցելել է հոգեբանին:

Եվ, ահա, այս տեղեկությանը տիրապետելով՝ Պաշտպանության նախարարությունում հարց են բարձրացրել՝ եթե սպան հոգեբանի մոտ է այցելել եւ խնդիր է ունեցել, ինչպե՞ս է զորամասի ղեկավարությունը նրան զենք տվել եւ դիրք բարձրացրել: Եթե նա եղել է ոչ սթափ վիճակում, ստացվում է` կարող էր կրակել զինվորների վրա, այլ անկանխատեսելի գործողություններ կատարել. ո՞վ պետք է պատասխան տար այդ իրավիճակի համար:

«Ժողովուրդ» օրաթերթը ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե արդյոք այդ հարցը բարձրացվել է ՊՆ-ում, եւ, առհասարակ, սպան մինչեւ դիրքեր բարձրանալը ինչու է եղել հոգեբանի մոտ: Ի պատասխան՝ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց. «Քննություն է կատարվում, այլ բան հայտնել չեմ կարող»:

Առավել մանրամասն՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան




Լրահոս