Երևանի ավագանու անդամները կոչ են անում հետաձգել առաջիկա նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 19-ին նախատեսված է Երևանի ավագանու հերթական նիստը։ Հայաստանում կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված ավագանու անդամները կոչ են անում այն հետաձգել։

Մասնավորապես այդպիսի կոչով է հանես եկել Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը։«Ելնելով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված արտակարգ իրավիճակից, ես, որպես Երեւանի ավագանու անդամ եւ մասնագիտությամբ բժիշկ կոչ եմ անում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին հետաձգել Երեւանի ավագանու 19.03.2020 թ. հերթական նիստը, որտեղ ներկա են լինելու աշխատակազմի ներկայացուցիչներ, վարչական շրջանների ղեկավարներ , ինչպես նաեւ լրագրողներ։ Կարծում եմ այս շրջանում ռիսկային է փակ տեղերում շփումը եւ դրանից բխող հետևանքները: Առաջարկում եմ կամ հետաձգել նիստը, կա’մ ապահովել ներկաների առողջական անվտանգությունը կամ նիստի անցկացման համար ընտրել այլ ձևաչափ»- գրել է նա:

Իր հերթին ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը գրում է․ «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին առաջարկում, խնդրում եմ հետաձգել ամսի 19-ի ավագանու նիստը: Առողջություն բոլորիս»։

ArmLur.am-ը մեկնաբանության համար դիմեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանին, որը նշեց․ «Հենց այդպիսի որոշում ունենանք, կտեղեկացնեմ։ Առայժմ տեղեկություն չունեմ»։




Լրահոս